30 Սեպտեմբերի 2020, 567 - Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Շվեյցարական կարմիր խաչի կողմից` որպես աջակցություն սոցիալապես խոցելի հաշմանդամություն ունեցող անձանց անհատույց հանձնելու նպատակով, Հայկական կարմիր խաչի ընկերության հասցեով ուղարկված քայլակների և անվասայլակների (124 հատ, 2,606 կգ ընդհանուր քաշով, 9,975 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ 5,650 եվրո փոխադրման արժեքը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումները և բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: