Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2020, 566 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ COVID-19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 4,562,750 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայկական կարմիր խաչի ընկերության արձագանքը COVID-19-ին Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2020 թվականի հուլիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենիկ նյութերի և պարագաների մատակարարում՝ 502,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էքսիտո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01260623) 2020 թվականի հուլիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 2,019,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023