Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2020, 564 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՋՐԱՏԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԱՂԲՅՈՒՐԱԿԱՊԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օրական կարգավորման ջրատարի վերանորոգում և աղբյուրակապերի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄՄԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620926) 2020 թվականի օգոստոսի 24-ին կնքված N ՀՀ/Դ-ՕԿՋ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Դիտավան համայնքում 25 խմ տարողությամբ օրական կարգավորման ջրատարի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՄՄԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620926) 2020 թվականի օգոստոսի 24-ին կնքված N ՀՀ/ՎՋ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Վազաշեն համայնքի N 1 և N 2 աղբյուրակապերի կառուցման և գործող ջրագծին միացնելու աշխատանքների իրականացում՝ 3,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023