Փոխվարչապետերի որոշումներ

11 Սեպտեմբերի 2020, 555 - Լ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մեդալներ`
ա. «Վաստակի համար»,
բ. «Օրինականության ամրապնդման համար»,
գ. «Համագործակցության ամրապնդման համար»,
դ. «Քրեակատարողական ծառայության հոբելյանական»:
Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կրծքանշաններ`
ա. «10 տարի անբասիր ծառայության համար»,
բ. «15 տարի անբասիր ծառայության համար»,
գ. «20 տարի անբասիր ծառայության համար»,
դ. «Պատվավոր քրեակատարողական ծառայող»,
ե. «Գերազանց ծառայության համար»:
Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության մեդալներ՝
ա. «Անբասիր ծառայության համար»,
բ. «10 տարի անբասիր ծառայության համար»,
գ. «15 տարի երկարամյա ծառայության համար»,
դ. «20 տարի երկարամյա անբասիր ծառայության համար»:
Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության կրծքանշան՝ «Պատվավոր աշխատող»:
Հաստատել` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության`
1) «Վաստակի համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) «Օրինականության ամրապնդման համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 2 հավելվածի,
3) «Համագործակցության ամրապնդման համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 3 հավելվածի,
4) «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 4 հավելվածի,
5) «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 5 հավելվածի,
6) «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 6 հավելվածի,
7) «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 7 հավելվածի,
8) «Պատվավոր քրեակատարողական ծառայող» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 8 հավելվածի,
9) «Գերազանց ծառայության համար» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 9 հավելվածի:

Հաստատել` հարկադիր կատարումն ապահովող ծառայության`
1) «Պատվավոր աշխատող» կրծքանշանի շնորհման կարգը՝ համաձայն N 10 հավելվածի,
2) «Պատվավոր աշխատող» կրծքանշանի և դրա հետ տրվող վկայականի ձևը՝ համաձայն N 11 հավելվածի,
3) «Անբասիր ծառայության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 12 հավելվածի,
4) «10 տարի անբասիր ծառայության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 13 հավելվածի,
5) «15 տարի երկարամյա ծառայության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 14 հավելվածի:
6) «20 տարի երկարամյա անբասիր ծառայության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն N 15 հավելվածի:
7. Սահմանել, որ սույն որոշմամբ քրեակատարողական ծառայողների և հարկադիր կատարողների համար նախատեսված կարգավորումները տարածվում են համապատասխանաբար քրեակատարողական ծառայության պետի և նրա տեղակալների, գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների նկատմամբ, և նրանք պարգևատրվում են սույն որոշմամբ հաստատված մեդալներով ու կրծքանշաններով՝ հաշվի առնելով սույն որոշմամբ նախատեսված առանձնահատկությունները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

հավելված