4 Սեպտեմբերի 2020, 540 - Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 25,000,000 դրամ արժողությամբ «Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում ոռոգման համակարգի կառուցում և շինարարական աշխատանքների իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրակնացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԿԱՐԿԱՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00054589) հետ 2020 թվականի օգոստոսի 12-ին կնքված՝ N ՎԸ-029/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ավտոմատ ոռոգման համակարգի պոմպակայանի կառուցման աշխատանքների իրականացում` 9,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արտեմիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00041055) հետ 2020 թվականի օգոստոսի 12-ին կընքված` N ՎԸ-030/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 3,600 քմ մակերեսով սիզամարգի, թվով 84 ծառերի և 150 գմ սամշիտի թփերի ավտոմատ ոռոգման համակարգի մատակարարման և մոնտաժման աշխատանքների իրականացում` 11,802,335 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: