15 Հոկտեմբերի 2018, 197 - Ա
ՄԱՍԻՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԲՈՍԱՅԳՈՒ ՀԻՄՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից (ՀՀ, Արարատի մարզ, քաղ. Մասիս, 3-րդ թաղամաս, 10-րդ շ., բն. 5 (ՀՎՀՀ-ն` 04227989) իրականացվող` 402,000,000 դրամ ընդհանուր արժեքով «Զբոսայգու հիմնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (զբոսայգու կահավորման համար նախատեսված խաղասարքեր, 13 տեղ, 7,280 կգ ընդհանուր քաշով, 102,684 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. Մասիսի զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված