Փոխվարչապետերի որոշումներ

3 Սեպտեմբերի 2020, 534 - Ա

«ԹՈՎՄԱՍՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն անհատույց հանձնելու նպատակով Կրասնոդարի «Հայկական բարեգործական ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակների (եռաշերտ՝ 34,000 հատ, հնգաշերտ՝ 16,000 հատ, 395.16 կգ ընդհանուր քաշով, 1,575,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծման ծրագիրը:
2. «Թովմասյան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: