Փոխվարչապետերի որոշումներ

3 Սեպտեմբերի 2020, 533 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ուռոդինամիկ համակարգը՝ 1 տեղ, 55 կգ ընդհանուր քաշով, 40,504 եվրոին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 500 եվրո փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) շվեյցարական «Հայաստանում հիվանդ երեխաների համար» (ՍԵՄՌԱ Պլյուս) հիմնադրամի կողմից ուղարկված դեղորայքը՝ 2 տեղ, 50 կգ ընդհանուր քաշով, 3,974 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 536 շվեյցարական ֆրանկ , Արևմտյան մաքսատուն-վարչություն:

Արխիվ

2024

2023