Փոխվարչապետերի որոշումներ

3 Սեպտեմբերի 2020, 529 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 277-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 25-ի Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Հայաստանի չորս մարզերում սննդային աջակցություն և Հայկական կարմիր խաչի ընկերության մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում» ծրագրի մասին» N 277 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2020 թվականի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի և հիգիենիկ ապրանքների մատակարարում՝ 1,738,590 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
1) «Աղվերան Ինք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02807777) 2020 թվականի օգոստոսի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 602,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023