2 Սեպտեմբերի 2020, 517 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4 Ի N 243-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ԱՄՆ-ից՝ «Արմինյան Քրիշչըն Միշըն Ինքորփորեյթիդ» մարդասիրական կազմակերպության կողմից «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (614 տեղ, 7,824 կգ ընդհանուր քաշով, 143,528․70 ավստրալական դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 6,350․76 ավստրալական դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, «Հյուսիսային» մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 4-ի «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Հավատարիմ ընկեր» ծրագրի մասին» N 243-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: