Փոխվարչապետերի որոշումներ

28 Օգոստոսի 2020, 514 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 857-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «Հայր և որդի Մանվելյաններ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01238222) 2020 թվականի հուլիսի 27-ին կնքված՝ N ՎԸ-023/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցի օղակաձև խաչմերուկին տեղադրվող համալիրի քարե հիմքերի, ինչպես նաև նշված փողոցի ծառերի ու սիզամարգերի ջրման ավտոմատ ոռոգման ցանցի համար նախատեսված ստորգետնյա պոմպակայանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 4,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի նոյեմբերի 29-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցի բարեկարգման և նորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին N 857-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: