Փոխվարչապետերի որոշումներ

28 Օգոստոսի 2020, 512 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01533153) կողմից «ԷՍԶԵԹ ՖԱՐՄԱ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00433863) 2020 թվականի հուլիսի 27-ին կնքված՝ N 05/ՀԼ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անզգայացնող նյութի (լիգնոսպան սպեցիալ) ձեռքբերում՝ 3,570,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի փետրվարի 5-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության» կողմից իրականացվող «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրի մասին» N 65-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: