28 Օգոստոսի 2020, 511 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 312-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 04108656) կողմից «Մաքս ՕԻԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02662703) 2020 թվականի հունիսի 16-ին կնքված՝ N ԽԱՊԱ-ԳՀԱՊՁԲ-20/02 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի (ռեգուլյար) և դիզելային վառելիքի (ամառային) ձեռքբերում՝ 2,648,925 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 8-ի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 312-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: