Փոխվարչապետերի որոշումներ

26 Օգոստոսի 2020, 505 - Ա

«ԵՐԿՆՔԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ-ԲՈՆՅՈՂ ԴՅՈՒ ՍԻԵԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների «SEASTAR LLC C/O OUR LADY OF PERPETUAL HELP CHALDEAN» կազմակերպության կողմից որպես օժանդակություն «Երկնքի երջանկություն-Բոնյող Դյու Սիել» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի ( 5,834.6 կգ ընդհանուր քաշով, 18,973 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Երկնքի երջանկություն-Բոնյող Դյու Սիել» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր