Փոխվարչապետերի որոշումներ

26 Օգոստոսի 2020, 491 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) երկու հատ անզգայացման սարքերի մոդուլ՝ «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 2.5 կգ, 2,700 ԱՄՆ ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 75 ԱՄՆ ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) վիրաբուժական դիմակներ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը անհատույց հանձնելու նպատակով՝ 7 տեղ, 3,530 հատ, 44.5 կգ ընդհանուր քաշով, 11,649 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 700 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) հիվանդանոցի համար նախատեսված մահճակալներ, ներքնակներ և բժշկական դարակաշարներ՝ «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 8 տեղ, 2,200 կգ, 40,673 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 250 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
4) 100 հատ ինֆրակարմիր ջերմաչափ՝ 70 հատ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և 30 հատ` Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը անհատույց հանձնելու նպատակով՝ 16 կգ, 3,650 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 155 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023