24 Օգոստոսի 2020, 484 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 301-Ա ՈՐՈՇՈՒՄՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա Հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ի կետում «2,006,688,337 դրամ» բառերը փոխարինել «2,010,338,337 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի N 183-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 301-Ա որոշման 1-ին կետում «10,920,000 դրամ» բառերը փոխարինել «14,570,000 դրամ» բառերով: