Փոխվարչապետերի որոշումներ

31 Հուլիսի 2020, 467 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00009237)՝ «Սոնա և Արա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00054623) 2020 թվականի հուլիսի 10-ին կնքված N Ա-Ս 5/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ժամանակավոր լաբորատորիայի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 6,870,010 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: