Փոխվարչապետերի որոշումներ

30 Հուլիսի 2020, 450 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 19,683,272 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հունիսի 22-ին N ԱՀ/ԱՖՎ-02/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,878,619 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հունիսի 22-ին N ԱՀ/ԱՖՎ-05/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի համայնքի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,878,619 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հունիսի 22-ին N ԱՀ/ԱՖՎ-03/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,687,415 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հունիսի 22-ին N ԱՀ/ԱՖՎ-04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,878,619 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-08/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-07/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի մշակույթի տան տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-09/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շենի համայնքի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-10/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-11/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-12/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղծահողի համայնքի մշակույթի տան տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 22-ին N ՀՀ/ԱՖՎ-06/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քիրսավանի համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023