30 Հուլիսի 2020, 445 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 857-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի նոյեմբերի 29-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցի բարեկարգման և նորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N 857-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 02208258) 2020 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N ՎԸ-019/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում են 3 հատ կանգառի, 20 հատ աղբամանի, 4 հատ սլաք-ուղեցույցի պատրաստման և դրանց տեղադրման աշխատանքներ` 11,933,333 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էներգոսիսթեմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01252685) 2020 թվականի հուլիսի 7-ին կնքված` N ՎԸ-018/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում են էլեկտրամոնտաժման նախագծի կազմման, լուսասյունների տեղադրման և էլեկտրամոնտաժման, վերգետնյա կապի մալուխները ստորգետնյա եղանակով անցկացման, ինչպես նաև համապատասխան կապի օպերատորի դիտահորերի ամրացման ու բարձրացման աշխատանքներ` 83,982,200 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի: