Փոխվարչապետերի որոշումներ

27 Հուլիսի 2020, 441 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 305-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 8-ի «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության հասցեով ստացված բեռների ներմուծման մասին» N 305-Ա որոշման 1-ին կետում «4 հատ, 5.35 կգ ընդհանուր քաշով, 799 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 101,000 դրամ և 9 հատ, 24.15 կգ ընդհանուր քաշով, 2,436 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 182 ԱՄՆ-ի դոլար ու 21,600 դրամ,» բառերը փոխարինել «3 հատ, 5.35 կգ ընդհանուր քաշով, 799 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 21,600 դրամ և 9 հատ, 24.15 կգ ընդհանուր քաշով, 2,436 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 182 ԱՄՆ-ի դոլար ու 101,000 դրամ» բառերով: