22 Հուլիսի 2020, 436 - Ա
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 31,494,200 դրամ ընդհանուր արժողությամբ «Սայաթ-Նովայի համայնքի համար կայուն ոռոգման համակարգ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00848042) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ֆոր Էյ Քնսալթինգ» ՓԲԸ -ի հետ (ՀՎՀՀ՝ 00148693) 2020 թվականի ապրիլի 2-ին կնքված N 28 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծրագրի հաշվետվության աուդիտի իրականացում` 780,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արշանդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01550262) 2020 թվականի ապրիլի 16-ին կնքված N SUPSERV-16/04/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրագծի խողովակների և կցամասերի մատակարարում և տեղադրում՝ 11,614,200 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: