Փոխվարչապետերի որոշումներ

20 Հուլիսի 2020, 410 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վալիռով» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01007901) 2020 թվականի մայիսի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի ձեռքբերում՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2020 թվականի մայիսի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական և կենցաղային ապրանքների ձեռքբերում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023