Փոխվարչապետերի որոշումներ

20 Հուլիսի 2020, 422 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Վրաստանում Հայաստանի դեսպանատան և Վիրա-հայերի միության կողմից` որպես աջակցություն «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամին անհատույց հանձնելու համար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված բժշկական դիմակների (6,925 հատ, 45 կգ ընդհանուր քաշով, 5,390 լարիին համարժեք դրամ արժողությամբ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: