Փոխվարչապետերի որոշումներ

20 Հուլիսի 2020, 425 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 291-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00060436)՝ կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 1-ի «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Սևանի վերականգնողական կենտրոնի հիմնում» ծրագրի մասին» N 291-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
1) «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ (ՀՎՀՀ՝ 00009237) 2020 թվականի հունիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մասնագետների վերապատրաստում՝ 6,026,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Օրտեզ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00036503) 2020 թվականի հունիսի 22-ին կնքված թիվ 22062020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի և սարքավորումների պատրաստման և հանձնման աշխատանքների իրականացում՝ 1,057,150 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: