Փոխվարչապետերի որոշումներ

13 Սեպտեմբերի 2018, 183 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N Մ-792-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի «Համայնքային տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի մասին» N Մ-792-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05502622) 2018 թվականի հուլիսի 23 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 21/1 շենքի առաջին հարկի 488 քառ. մետր տարածքի հիմնանորոգում` 20,593,025 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02614085) 2018 թվականի օգոստոսի 3 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 3000 լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինի մատակարարում` 1,257,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: