Փոխվարչապետերի որոշումներ

15 Հուլիսի 2020, 397 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱ-ԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 45,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
 

հավելված