Փոխվարչապետերի որոշումներ

14 Հուլիսի 2020, 383 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱՐԵԳԻՆ Ա ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 46,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գարեգին Ա կրթական կենտրոնի տարածքի կանաչապատում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի մարտի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

հավելված