Փոխվարչապետերի որոշումներ

26 Հունիսի 2020, 365 - Ա

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 5,675,333 դրամ ընդհանուր արժողությամբ «Կապի միջոցների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90026188) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վիրուս Նետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01268308) 2020 թվականի մայիսի 21-ին կնքված N 05/2020/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կապի սարքավորումների ձեռքբերում՝ 680,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տոպազ-95» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00010717) 2020 թվականի մայիսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում կապի և ցանցային սարքավորումների ձեռքբերում՝ 4,995,333 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված