25 Հունիսի 2020, 362 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 86-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 02535097) կողմից «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02529689) հետ 2020 թվականի ապրիլի 22-ին կնքված՝ N A/019/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունների և Բաց հասարակության հիմնադրամների հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվական փաթեթի աուդիտի իրականացում` 29,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) կողմից 2019-2020 թվականներին իրականացվող ծրագրի մասին» N 86-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: