Փոխվարչապետերի որոշումներ

25 Հունիսի 2020, 358 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորությունից՝ անհատ բարերար Արմեն Հակոբյանի կողմից (քաղաք Լեուվարդեն, անձնագիր՝ AXL5F10P6), Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի բժշկական կենտրոններին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ կարիքավորներին անհատույց բաշխելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի հասցեով ուղարկված բեռի (12 տեղ, 3,000 կգ ընդհանուր քաշով, 37,625 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման ծախսերը կազմել են 3,000 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված