Փոխվարչապետերի որոշումներ

25 Հունիսի 2020, 356 - Ա

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Բնության համաշխարհային հիմնադրամի գերմանական մասնաճյուղի (WWF-Գերմանիա) կողմից աջակցության նպատակով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Արմենիա) հասցեով ստացված բեռի (ֆոտոթակարդներ, 79 կգ ընդհանուր քաշով, 20,381.37 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 304.50 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին (WWF-Արմենիա)` նշված բեռի հանձնման աշխատանքները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

Արխիվ

2024

2023