24 Հունիսի 2020, 352 - Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 20,887,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակներ Հայաստանի և Արցախի համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Մարտունի համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 3,084,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,588,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,871,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Վարագավան համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,004,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,486,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Այրում համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,004,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Դեղձավան համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,336,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շիրակի մարզի Բասեն համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,004,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Գողթանիկ համայնքի համար մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,510,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: