Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունիսի 2020, 348 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 269-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00253052) 2020 թվականի մարտի 16-ին կնքված N 160320 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սպորտային համալիրի շենքի կառուցման նախագծային աշխատանքների իրականացում՝ 60,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի կառուցում» ծրագրի մասին» N 269-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: