Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2020, 345 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 291-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00060436) «ՇինԻնժ Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08610416) 2020 թվականի հունիսի 10-ին կնքված N 10062020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 38,149,229 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 1-ի «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Սևանի վերականգնողական կենտրոնի հիմնում» ծրագրի մասին» N 291-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: