Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2020, 343 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 254-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 25-ի Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին» N 254 Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8 րդ կետում «01.04.2020թ-31․05․2020թ» բառերը փոխարինել «01.04.2020թ-30.06․2020թ» բառերով:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Ջի Էյ Թի Քաթինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00866378) 2020 թվականի մայիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոլիէթիլենային թափանցիկ դիմակների ձեռքբերում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի ապրիլի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 329,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: