Փոխվարչապետերի որոշումներ

17 Հունիսի 2020, 335 - Ա

«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՉԱՓԱՀԱՍ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՀՐԱՄԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,947,812 դրամ ընդհանուր արժողությամբ «Անչափահաս Լուսինե Վահրամի Թումանյանի բնակելի տան վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00472741) «Իրտիգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06954405) 2020 թվականի մայիսի 18-ին կնքված N 06 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լուսինե Վահրամի Թումանյանի բնակելի տան վերանորոգման աշխատանքների իրականացում` 2,947,812 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն։
3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված