Փոխվարչապետերի որոշումներ

9 Հունիսի 2020, 316 - Ա

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 9,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղահրապարակների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90026188)՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մարտի 20-ին կնքված N 01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի զբոսայգում մանկական խաղահրապարակի և բակային ֆիթնեսի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 6,583,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի մարտի 20-ին կնքված N 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի մանկապարտեզի բակում խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 3,017,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված