9 Հունիսի 2020, 314 - Ա
«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԻԱՍԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող` 158,856․20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Միասին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ ԱՄՆ-ից՝ «Արմինյան Քրիշչըն Միշըն Ինքորփորեյթիդ» մարդասիրական կազմակերպության կողմից, «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (10,880 կգ ընդհանուր քաշով, 152,056․20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 6,800 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի «Հյուսիսային» մաքսատուն-վարչություն,) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: