Փոխվարչապետերի որոշումներ

8 Հունիսի 2020, 303 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N Մ-1264-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հասցեով ուղարկված կաթի վերամշակման սարքավորումները (1 տեղ` 8 կտոր, 1,500 կգ ընդհանուր քաշով, 39,974.17 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,185 եվրո, Արևելյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N Մ-1264-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: