5 Հունիսի 2020, 297 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) «Քարհատ» Մեքենա ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05526834) 2020 թվականի ապրիլի 22-ին կնքված N KH-04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղական կոնստրուկցիաների և դետալների ձեռքբերում` 657,760 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: