26 Մայիսի 2020, 285 - Ա
«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող՝ 24,364,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մեղրի համայնքի մանկապարտեզում արևային էներգիայի և ջրատաքացուցիչ համակարգի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 09701918) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2020 թվականի մարտի 5-ին կնքված թիվ 140120 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 24,014,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: