31 Օգոստոսի 2018, 172 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N Մ-388-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 2018 թվականի փետրվարի 28-ին կնքված՝ դրամաշնորհային ծրագրի միջոցներով իրականացվող՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ավտոգազ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00842235) 2018 թվականի հուլիսի 3-ին կնքված N ԿԲՀ-ԽԱՊԱ-ՄԱ-ԱՊՁԲ-18/3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի ձեռքբերում՝ 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 28.02.2018 թվականին կնքված՝ դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագրի մասին» N Մ-388-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր