25 Մայիսի 2020, 276 - Ա
«ԻՄ ՔԱՅԼԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 23,173,334 դրամ ընդհանուր արժողությամբ «Դպրոցականների հեռավար կրթության հնարավորությունների ընդլայնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01282864) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2020 թվականի ապրիլի 29-ին կնքված N 140120 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 320 հատ դյուրակիր համակարգչի ձեռքբերում՝ 23,173,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: