Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 169 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N Մ-126-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481)` «ԷՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01818989) 2018 թվականի հունիսի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջահերի վերանորոգման ծառայությունների մատուցում` 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 24-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների դահլիճի շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N Մ-126-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: