Փոխվարչապետերի որոշումներ

25 Մայիսի 2020, 261 - Ա

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Սիդինգ Լաբս» ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ գիտահետազոտական և կրթական ծրագրերում օգտագործելու նպատակով, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության հասցեով ուղարկված մոլեկուլային կենսաբանության ոլորտի համար նախատեսված սարքավորումների և լաբորատոր պարագաների (275 տեղ, 3,022 կգ ընդհանուր քաշով, 24,620.76 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 664,430 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: