Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 170 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ի N Մ-344-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 26-ի N Մ-068-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքների մասին («Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ)» N Մ-344-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «118,200,000 դրամի չափով» բառերը փոխարինել «140,760,000 դրամի չափով» բառերով: