Փոխվարչապետերի որոշումներ

23 Մայիսի 2020, 253 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռը (ատամի խոզանակներ և մածուկներ ու կպչուն պիտակներ, 8 տեղ, 2,266 կգ ընդհանուր քաշով, 76,417 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,400 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի փետրվարի 5-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրի մասին» N 65-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: