23 Մայիսի 2020, 251 - Ա
«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,879,950 դրամ ընդհանուր արժողությամբ «Մասնագիտական ուսուցումներ Շիրակի մարզի գործազուրկների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05547619) «Քամ են Գո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00858165) 2020 թվականի փետրվարի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհարարական սարքավորումների ձեռքբերում, Երևանից Գյումրի տեղափոխում և մոնտաժում՝ 2,475,953 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: