Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 171 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N Մ-475-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն (N 1)


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Ալբերտ Սևինս» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05544722)` «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02704414) 2018 թվականի հունիսի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում` 7,831,340 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 8-ի «Ալբերտ Սևինս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Շիրակի մարզում ծերանոցի կառուցում» ծրագրի մասին» N Մ475-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: