4 Մայիսի 2020, 241 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-ի N 197-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի «Վայզ-Արմենիա» առողջապահական էկոհամակարգի արդիականացման և զարգացման» հիմնադրամի հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 197-Ա որոշման 1-ին կետում «բժշկական կենսանյութի պահպանման համար նախատեսված հատուկ կրիոսառնարան՝ ներառյալ կարգավորիչը, գազի շրջանցման և տեղափոխման խողովակը, 1 տեղ, 233 կգ» բառերը փոխարինել «սառցարանային սարքավորում հեղուկ ազոտով, բժշկական կենսանյութի պահպանման համար, 1 տեղ, 230 կգ» բառերով: